Հասարակական07:54, 09 Նոյեմբեր 2017
Ensonhaber: Քըլըչդարօղլուն համաձայնվել է հայ լրագրողի դիտարկման հետ

Ստրասբուրգում ընթացող «Համաշխարհային ժողովրդավարության ֆորումում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, պատասխանելով հայ լրագրողի հարցին, համաձայնվել է վերջինիս հետ:
Այս հանգամանքը չի վիրպել թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի ուշադրությունից, որը լուրը վերնագրել է «Քըլըչդարօղլուն համաձայնվել է հայ լրագրողի դիտարկման հետ»:
Հայ լրագրողի հարցը վերաբերում էր պոպուլիզիմին։ Նա այն դիտարկումն է անում, որ պոպուլիստները երկարաժամկետ հեռանկարում հաջողության չեն կարող հասնել և հարցնում թուրք գործչին, թե նա ինչ կառաջարկի պոպուլիսներին համոզելու համար։
Հարցին Քըլըչդարօղլուն հետևյալ կերպ է պատասխանել. «Պոպուլիստներին համոզելու կարիք չկա,, պետք է ժողովրդին համոզել, գնալ դեպքի ժողովուրդը, նստել և ճշմարտությունն ասել, ներկայացնել, թե պոպուլիզմն հասարակությանը ինչպիսի աղետների մեջ է գցում: Երևանից եկած ընկերն ասում է, որ պոպուլիստները երկարաժամկետ հեռանկարում հաջողության չեն կարող հասնել: Ճիշտ է ասում, չեն կարող: Սակայն այդ ժամանակի ընթացքում ժողովուրդը ծանր կվճարի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ ժողովուրդը ծանր գին վճարի, պետք է պայքարեք պոպուլիզմի դեմ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |