Հասարակական11:14, 14 Նոյեմբեր 2017
Freedom House. Թուրքիայում համացանցային ազատությունը ավելի է սահմանափակվել

«Freedom House» միջազգային իրավապաշտպանական ընկերությունը հրապարակել է «Համացանցի ազատություն 2017» զեկույցը, որում Թուրքիան ներառվել է այն 32 երկրների շարքում, որոնց համացանցի ազատությունը նախորդ տարվա համեմատ ավելի է սահմանափակվել:
Թուրքական «Milliyet» պարբերականը հղում անելով զեկույցին, նշում է, որ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո շատ մարդիկ ձերբակալվեն են, քանի, որ օգտագործել են երկրում արգելված «Bylock» բջջային հավելվածը:Այն դեպքում երբ վերոնշյալ հավելվածը "Apple ve Google store"-ներում հասանելի է, և ցանկացողները հեշտությամբ կարող են օգտվել դրանից:
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները ինտերնետից օգտնվող քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն են իրականացնում:
Քիչ չեն նաև Թուրքիայի ընդդիմիության ներկայացուցիչների սոցցանցերի էջերի նկատմամբ իրականացրած կիբերհարձակումները: Մասնավորապես նրանց էջերը ենթարկվում են հարձակման և ընդդիմադիր լրագրողների անուններից գրառումներ են հրապարակվում: Մասնավորապես այդ գրառումների մեջ նշվում են, թե իբր ընդդիմադիր ուժերը ներողություն են խնդրում իշխանություններից:
«Քաղաքական առումով դժվար ժամանակաշրջանում իշխանությունը կամ դանդաղեցնում է, կամ էլ ամբողջովին դադարեցնում է WhatsApp-ի, հասանելիությունը»,-նշվում է զեկույցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |