Հասարակական06:42, 01 Դեկտեմբեր 2017
Վերջին 5 տարում Թուրքիայում ինքնասպանության 60000 փորձ է գրանցվել

Վերջին տարիների ընթացքում Թուրքիայի բնակչության շրջանում շատացած դեպրեսիվ խանգարումների պատճառով շատացել են ինքնասպանության փորձերը:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է ինքնասպանության 60850 փորձ, որոնցից 16028-ը՝ մահվան ելքով: Ինքնասպանության փորձերից 2423-ը տեղի է ունեցել ազատազրկման վայրերում: Դրանցից 286-ը եղել է մահվան ելքով:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) կազմած «Թուրքիայում աճող հոգեբանական հիվանդությունները» զեկույցում նշվում է, որ վերջին 5 տարում երկրում աճում է հոգեբանական խնդիրներ ունեցողների թիվը: Նույն զեկույցից պարզվում է, որ խնդրո առարկա ժամանակաշրջանում երկրի բնակչությունը սպառել է ավելի քան 224 միլիոն տուփ հակադեպրեսանտ միջոցներ:
Թեմային անդրադարձած Ստամբուլի համալսարանի հոգեբանական ֆակոուլտետի դոցենտ Մուրաթ Փաքերը նշել է, որ հոգեբանական հիվանդությունների աճը պայմանավորված է բնակչության ծանր աշխատանքային պայմանների, տնտեսական դժվարությունների, աղքատության հետ, որոնք մարդկանց ստիպում են իրենց օտարված զգալ հասարակությունից և դիմել ծայրահեղ քայլերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |