• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:21, 25 Դեկտեմբեր 2017

Նորաստեղծ «İyi Parti» կուսակցությունը ընտրությունների դեպքում կարող է անցնել Թուրքիայի խորհրդարան

Նորաստեղծ «İyi Parti» կուսակցությունը ընտրությունների դեպքում կարող է անցնել Թուրքիայի խորհրդարան

Եթե այս կիրակի Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա խորհրդարան կմտներ 3 կուսակցություն. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և նորաստեղծ «İyi Parti» կուսակցությունը: 

«Sputnik»-ի թուրքական ծառայության համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել Ստամբուլի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անցկացրած սոցհարցումների արդյունքում:

Թուրքիայի 12 նահանգում 1543 քաղաքացու հետ անցկացված հարցումների համաձայն՝ ընտրողների շրջանում մեծ չափով աճել է որոշակի նախապատվություն չունեցողների թիվը: Դրա հետևանքով հատկապես նվազել է իշխող ԱԶԿ-ի, ընդդիմադիր ԺՀԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմնակիցների թիվը:

Ամեն ամիս նմանատիպ հարցումներ անցկացնող Ստամբուլի տնտեսական հետազոտությունների կենտրոնը նաև արձանագրել է, որ «İyi Parti» կուսակցությունը ստեղծման օրից հարցումների արդյունքներով միշտ հաղթահարել է նվազագույն շեմը: Մինչդեռ մյուս կուսակցությունների կողմնակիցների թիվը նկատելիորեն նվազել է:

«İYİ Parti» քաղաքական կուսակցությունը հիմնվել է 2017թ. հոկտեմբերի 25-ին՝ թուրք պատմաբան և քաղաքական գործիչ Մերալ Աքշեների կողմից:  Աքշեներն ու նրա կողմանկիցները ԱՇԿ-ի նախկին անդամներ են, ովքեր կուսակցությունից հեռացան 2015թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո՝ չհամաձայնելով Դևլեթ Բահչելիի վարած քաղաքականության հետ:

«Hürriyet»-ում տեղ գտած մի հրապարակման համաձայն՝ կուսակցության անվանումը ծագում է օղուզական ցեղերից մեկը՝ կայը ցեղը խորհրդանշող սիմվոլից՝ IVI : 
Կուսակցության հիմնումից հետո հայտնի դարձավ, որ նրա համահիմնադիրների երկուսը՝ Էլմաս Կիրակոսը և Թայլան Յըլդըզը, ծագումով հայեր են: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}