• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:04, 10 Հունվար 2018

Սոցհարցում. Թուրքիայի քաղաքացիների 47%-ը Էրդողանին տեսնում է նախագահի պաշտոնում

Սոցհարցում. Թուրքիայի քաղաքացիների 47%-ը Էրդողանին տեսնում է նախագահի պաշտոնում

Թուրքիայում «Կոնսենսուս» հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել պարզելու, թե 2019 թվականի խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ որ կուսակցություններն ու քաղաքական գործիչներն են վայելում հասարակության վստահությունը: 

Այս մասին տեղեկացնում է Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը: Համաձայն ստացված տվյալների՝ հարցման մասնակիցներից 44.9 տոկոսը նշել է, որ  խորհրդարանական ընտրության դեպքում կքվեարկի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) օգտին: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺՀԿ) կողմ է արտահայտվել 23.7 տոկոսը, «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ)՝ 10.6 տոկոսը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ)՝ 9.1, նոր ստեղծված ազգայնական «Լավ կուսակցությանը»՝ 2.7 տոկոսը: 2.2 տոկոսը չի պատասխանել, 2 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:

Նախագահի նախընտրելի թեկնածուների վերաբերյալ հարցին մասնակիցների ձայները հետևյալ կերպ են բաշխվել.

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կողմ է 47%-ը,  դեմ՝ 43%-ը, անտարբեր՝ 10%-ը, ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին կողմ է 27%-ը, դեմ՝ 59%-ը, անտարբեր 14%-ը:ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիի թեկնածությանը դեմ է 66%-ը, «Լավ կուսակցության» նախագահ Մերալ Աքշեներին դեմ է 69%-ը, ԺԴԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին 79%-ը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 23-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}