• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:23, 11 Հունվար 2018

Թուրքիայի հասարակությունը երկրի առաջնային խնդիրն է համարում ահաբեկչությունը

Թուրքիայի հասարակությունը երկրի առաջնային խնդիրն է համարում ահաբեկչությունը

«IPSOS» սոցիալական հետազոտությունների ինստիտուտը «Թուրքիայի բարոմետր 2017» խորագրով զեկույց է հրապարակել։ Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ զեկույցը կազմվել է 2017թ․ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցումների հիման վրա։ Ուսումնասիրությանը մասնակցել են պատահականության սկզբունքով ընտրված 1320 քաղաքացի։ 

Հետազոտության արդյունքների վստահելիության մակարդակը գնահատվել է 95 տոկոս, սխալի հավանականությունը՝ 2․5 տոկոս։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը նախորդ տարիների պես շարունակում է երկրի ամենաառաջնային խնդիր համարել ահաբեկչությունը։ Սակայն, եթե 2016թ․ անցկացված նմանատիպ հարցումների ընթացքում ահաբեկչությունը որպես գլխավոր խնդիր էին նշել հարցվածների 61 տոկոսը, ապա 2017թ․ այդ ցուցանիշը կտրուկ նվազել է՝ հասնելով 35 տոկոսի։

Հարցվածների 23 տոկոսը կարևորել է տնտեսական խնդիրները, նախորդ երեք տարիների համեմատ ամենաբարձր մակարդակի հասած այս ցուցանիշը 2016թ․ համեմատ ավելացել է 8 տոկոսով։ Մասնակիցների 12 տոկոսը առաջնային է համարել կրթության հետ կապված խնդիրները Թուրքիայում։ Նշենք, որ 2015-2016 թթ․ այս ոլորտի խնդիրներին առաջնայնություն էր տվել հարցվածների միայն 5 տոկոսը։

Հետազոտության մասնակիցների 2 տոկոսը կարևորել է քրդական հարցը։ Այս ցուցանիշը ամենացածրն է վերջին 3 տարիների ընթացքում։

Երկրի ընդհանուր վիճակից գոհ քաղաքացիների թիվը նկատելիորեն ավելացել է։ Եթե 2016թ․ հարցվածների 25 տոկոսն էր նշել, որ գոհ  է երկրի վիճակից, ապա 2017թ․ հարցումների ընթացքում այդ թիվը հասել է  38 տոկոսի։ Իսկ մասնակիցների 27 տոկոսը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Թուրքիայի վիճակն ավելի լավ կլինի։


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}