Հասարակական08:31, 29 Հունվար 2018
Թուրքիայի Կրոնական գործերի վարչություն. «10 թուրքից միայն 4-ն է Ղուրան կարդում»

Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախարար պրոֆ. Ալի Էրբաշը հայտարարել է, որ մեր օրերում 10 թուրքից միայն 4-ն է կարողանում Ղուրան կարդալ:
Այս մասին Էրբաշը հայտարարել է Թուրքիայի Քոջաելի նահանգում կազմակերպված Ղուրանի ընթերցման դասընթացների բացման ժամանակ:
Թուրք պաշտոնյան մասնավորապես ասել է. «Մեր 99%–ը իրեն ներկայացնում է որպես մահմեդական, և առհասարակ, մենք ապրում ենք մի երկրում որտեղ բնակչության 99 %-ը մահմեդական է, սակայն 60%-ը չի կարողանում Ղուրան կարդալ»:
Նա նաև նշել է, որ ներկայումս երիտասարդության շրջանում հետաքրքրություն չկա Ղուրանի ընթերցման դասընթացների հանդեպ: Ընդհանուր առմամբ ուսանողության միայն 15 %-ն է մասնակցում դասընթացներին:
«Մեր ամառային դասընթացներին 18-20 միլիոնանոց երիտասարդներից 3-4 միլիոնն է մասնակցում»,- նշել է Էրբաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |