• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:45, 20 Փետրվար 2018

Որքա՞ն միլիոնատեր է Թուրքիայից արտագաղթել 2017թ.

Որքա՞ն միլիոնատեր է Թուրքիայից արտագաղթել  2017թ.

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Մուրաթ Բաքանը ներկայացրել է «New World Wealth» խորհրդատվական ընկերության տվյալները, որով հայտնի է դարձել, թե որքան միլիոնատեր է Թուրքիայից արտագաղթել  2017թ.։

Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ վերջին 3  տարվա ընթացքում Թուրքիայից արտագաղթել է 13 հազար միլիոնատեր։ Դրանցից 12 հազարը Թուրքիայի սահմանները լքել են վերջին 2 տարում։

2017թ. միլիոնատերերի արտագաղթի ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում էր 5-րդ տեղը։ Ի տարբերություն 2017 թվականի՝  2015 և 2016թթ. Թուրքիայից արտագաղթել էր 6000 միլոնատեր։

Պատգամավորը  տվյալները հրապարակելուց հետո նշել է. «Թուրքիայում, ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտման  հետևանքով  աստիճանաբար աճում է ֆինանսական միջոցների  և ինտելեկտուալ հատվածի արտագաղթը երկրից»:

Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում կտրուկ բարձրացել է անշարժ գույքի գինը։ Մասնավորապես Ստամբուլում գներն աճել են 8.7 տոկոսով, Բուրսայում՝ 25.9, Անթալիայում՝ 10.1։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}