Հասարակական10:07, 23 Փետրվար 2018
Թուրքիայի բնակչության քանի՞ տոկոսն է իրեն երջանիկ կամ դժբախտ համարում

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է «Կյանքից գոհունակության» վերաբերյալ 2017թ․ անցկացրած իր հետազոտության արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրում որոշակիորեն նվազել է իրենց երջանիկ համարողների թիվը։ Եթե 2016թ․ իր կյանքից գոհ էր Թուրքիայի բնակչության 61․3 տոկոսը, ապա 2017թ․ այդ ցուցանիշը հասել է 58 տոկոսի։
Ընդ որում, իրենց կյանքից գոհ են հատկապես 65 և բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները, որոնց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 66․1 տոկոս։
Մյուս կողմից, բնակչության շրջանում ավելացել է իրենց դժբախտ զգացողների թիվը: 2016թ․ այս ցուցանիշը կազմում էր 10․4 տոկոսը, 2017թ․՝ 11․1 տոկոս։
Տղամարդկանց շրջանում կյանքից գոհ անձանց թիվը 2016թ․ կազմել է 64․5 տոկոս, 2017թ․՝ 62․4։ Իսկ տղամարդկանց շրջանում՝ 58․ տոկոսից հասել է 53․6 տոկոսի։
Ուշագրավ է, որ իրեն երջանիկ է համարում ամուսնացածների 60․6 տոկոսը, իսկ չամուսնացածների շրջանում այս ցուցանիշն ավելի ցածր է՝ 52․4 տոկոս։ Ընդ որում, իրենց երջանիկ են զգում ամուսնացած կանաց 65․2 և ամուսնացած տղամարդկանց 55․7 տոկոսը։
Հարցվածների 70․6 տոկոսը նշել է, որ իրենց երջանկության աղբյուրը ընտանիքն է, 68 տոկոսը՝ առողջությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |