Հասարակական10:41, 07 Մարտ 2018
Wikipedia-ն արշավ է սկսել՝ Թուրքիայում կայքի արգելափակման դեմ

Խոշորագույն առցանց հանրագիտարան Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության վերականգնմանն ուղղված արշավ է սկսել։
Facebook սոցիալական ցանցի Wikipedia–ի էջում #WeMissTurkey (մենք կարոտել ենք Թուրքիան) հեշթագով արշավ է մեկնարկել։ Հայտնի է, որ արշավը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում էջում Թուրքիայի վերաբերյալ հրապարակումներ են կատարվելու։ Փոխվել է նաև Facebook-ում Wikipedia-ի էջի գլխավոր լուսանկարը՝ տեղ տալով հեշթագի կարգախոսը կրող Wikipedia-ի սիմվոլին։
Wikipedia ընկերության կողմից թեմայի վերաբերյալ կատարված հայտարարության մեջ ասված է․ «Ի՞նչ կանեք, եթե մի առավոտ արթնանաք և չկարողանաք մուտք գործել Wikipedia։ Թուրքիան 10 ամիս առաջ նման իրավիճակում էր հայտնվել։ Թուրքիայի 80 մլն բնակչությունը մեկ ակնթարթում զրկվեց Wikipedia-ից օգտվելու և Wikipedia–ին աջակցելու հնարավորությունից։
Հենց այդ պատճառով էլ մենք մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի վերաբերյալ հրապարակումներ կանենք։ Դուք մեզ կարող եք Թուրքիայի մշակույթի վերաբերյալ հարցեր ուղղել #WeMissTurkey հեշթագով, իսկ մենք մեկ շաբաթվա ընթացքում կթարմացնենք այդ ինֆորմացիան»։
Հիշեցնենք, որ շուրջ 10 ամիս առաջ թուրքական դատարանի որոշմամբ Wikipedia կայքը Թուրքիայի տարածքում արգելափակվել էր՝ հակաթուրքական բովանդակությամբ հոդվածներ հրապարակելու և դրանք չհեռացնելու պատճառաբանությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |