Հասարակական08:35, 22 Մարտ 2018
Թուրքիայում ուժեղացվում է վերահսկողությունը մամուլի նկատմամբ
Այսուհետև Թուրքիայում գործող տեղական և արտերկրյա լրատվամիջոցները կարող են համացանցային հեռարձակումներ անել միայն այն դեպքում, եթե համապատասխան արտոնագիր ստանան Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդի (RTÜK) կողմից։ Հակառակ դեպքում կդրվի արգելք համացանցում հետագա հեռարձակումներ անելու համար։
Եթե լրատվամիջոցները չստանան արտոնագիր, բայց շարունակեն գործունեություն ծավալել, RTÜK-ի կողմից կսահմանվի պատիժ։ RTÜK-ի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել կայքի հասանելությունն արգելափակելու կամ վիճահարույց նյութը կայքից հեռացնելու մասին։
Այս փոփոխությունների առաջարկի հեղինակը երկրի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունն է։ Թեև ընդդիմադիր ուժերը դեմ են եղել առաջարկին, այնուամենայնիվ այն ընդունվել է խորհրդարանում։ Ընդդիմադիր ուժերն այս փոփոխությունները որակել են որպես «գրաքննության» կիրառում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |