Հասարակական08:10, 27 Մարտ 2018
Աֆրինի գործողությունը դատապարտած ուսանողները կարող են հեռացվել Ստամբուլի համալսարանից

Այն բանից հետո, երբ մարտի 19-ին Թուրքիայի զինված ուժերը վերահսկողություն սահմանեցին Սիրիայի Աֆրին քաղաքի վրա, Ստամբուլի Բողազիչի (Բոսֆոր) համալսարանի մի խումբ ուսանողներ համալսարանի տարածքում քաղցրավենիք (լոխում) են բաժանել։
Ուսանողական մեկ այլ խումբ էլ այդ նախաձեռնության դեմ է հանդես եկել։ Նրանք իրենց ձեռքում պաստառ են պահել, որտեղ գրված է եղել. «Ոչ օկուպացիայի և կոտորածների լոխումին»։
Դրա հետևանքով բերման են ենթարկվել մոտ մեկ տասնյակ ուսանողներ։
Կատարվածին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս դժգոհություն հայտնած ուսանողներին անվանել է հայրենիքի դավաճաններ և կոմունիստներ:
«Այդ ահաբեկիչ ուսանողներին մենք թույլ չենք տա համալսարանում սովորել»,-ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |