• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 22:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:42, 31 Մարտ 2018

Աթեշյան․ «Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդներին և բանակին»

Աթեշյան․ «Երախտապարտ ենք Թուրքիայի առաջնորդներին և բանակին»

Ստամբուլում Թուրիքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել։ Միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների համար։

Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, 
Թուրիքայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱԶԿ-ի Շիշլիի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Ֆուաթ Գյունդայը։ Նա նշել է, որ դարեր շարունակ այս տարածաշրջանը եղել է տարբեր կրոնների, դավանանքների ու մշակույթների կենտրոն, ինչը հպարտություն է ներշնչել այդ հողերի զավակներին: 

«Այսօր էլ մենք ենք կարողանում միասին լինել՝ առանց կրոնի, լեզվի, ռասայի և  դավանանքի խտրականություն դնելու»։

Ելույթ է ունեցել նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը՝ ընդգծելով, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։

Աթեշյանը երախտագիտության խոսքեր է ասել թուրքական բանակի, Թուրքիայի առաջնորդների հասցեին։

«Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոնք ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։

 

Աղբյուր`    Hürriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}