Հասարակական11:52, 03 Ապրիլ 2018
Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է ազատազրկման

Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով։
Պատժի պատճառ է հանդիսացել թուրքական կայքերից մեկում 2013թ. մայիսի 15-ին Ջեմալի գրած «Նահանջի օրացույց» վերնագրով հոդվածների շարքը, որտեղ Ջեմալ փաշայի թոռն անդրադարձել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK)։ Ըստ մեղադրականի՝ նա գովաբանել է PKK-ի պարագլուխներից մեկին։
2017թ. վերոնշյալ գործով դատական լսումներ էին անցկացվել, բայց թուրքական դատարանը հետաձգել էր Ջեմալի պատիժը։ Սակայն Հասան Ջեմալի գործի վերաբերյալ Ստամբուլի դատարանում տեղի ունեցած 2-րդ լսումների ժամանակ դատախազը պահանջել է կիրառել պատիժը։
Նշվում է, որ Ջեմալը ներկա չի գտնվել դատական լսումներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |