Հասարակական11:11, 18 Ապրիլ 2018
Թուրքիայի ուսումնարաններից մեկում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

Թուրքիայի Քյութահյա նահանգի Սիմավ շրջանում գտնվող ուսումնարաններից մեկում տեղի է ունեցել զանգվածային սննդային թունավորում։ Տեղի ունեցածի հետևանքով թունավորվել է 167 մարդ, որոնցից 163-ը ուսանողներ են, իսկ 3-ը՝ դասախոս։
Ուսանողները գանգատներ են ունեցել ուսումնարանում ճաշելուց հետո։ Աղբյուրը հաղորդում է, որ թունավորվածները կերել են սմբուկով ուտեստ, բրնձով փլավ և ապուր։
Թունավորվածները հոսպիտալացվել են։ Հիվանդանոցի բժիշկներից մեկը ասել է, որ թունավորվածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Տեղեկացնենք, որ Թուրքիայում սննդային թունավորումները բավականին հաճախ են լինում։ Դրանք գրանցվում են նաև երկրի զինված ուժերին պատկանող զորամասերում։
Մասնավորապես 2016թ. մայիսի 23-ին Թուրքիայի Մանիսա քաղաքի զորամասերից մեկում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով 1049 զինվոր, հոսպիտալացվել էր, որից 1-ը մահացել էր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |