Հասարակական07:39, 01 Մայիս 2018
Հույների 44 տոկոսը կարծում է, որ թուրք-հունական պատերազմի հավանականությունը մեծ է

«Public Issue» հետազոտական ընկերությունը Հունաստանում սոցհարցում է անցկացրել, որով պարզ է դարձել, թե ինչպես են հույները գնահատում թուրք-հունական հարաբերությունները։
Հարցվածների 81 տոկոսը կարծում է, որ վերջին տարիներին թուրք-հունական հարաբերությունները հետընթաց են ապրել, 16 տոկոսի կարծիքով դրանք առանձնապես չեն փոխվել, իսկ 2 տոկոսը կարծում է, որ դրանք աճ են ունեցել վերջին տարիներին։
Հարցվածների 16 տոկոսը համարել է, որ Հունաստանի առաջին խնդիրը Թուրքիան է։ Իսկ 44 տոկոսի կարծիքով՝ այժմ մեծ հավանականություն կա, որ Թուրքիան և Հունաստանը կարող են պատերազմի մեջ մտնել։ 52 տոկոսը պատերազմը հավանական չի համարել: Հարցվածների 67 տոկոսն էլ դեմ է, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը (ԵՄ)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |