Հասարակական05:30, 15 Մայիս 2018
Իսրայելի դեմ ուղղված բազմահազարանոց ցույց Ստամբուլում

Ստամբուլում Իսրայելի դեմ բողոքի զանգվածային միջոցառումներ են տեղի ունեցել: Հազարավոր ցուցարարներ իրենց դժգոհությունն են հայտնել մայիսի 14-ին իսրայելապաղեստինյան բախումների առնչությամբ։
Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց բողոքն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:
Բողոքի ցույցերի պատճառով ժամանակավորապես փակվել են Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներ։ Ակցիայի մասնակիցներն իրենց գործողությունները սկսել են Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի թունելից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |