Հասարակական07:06, 02 Հունիս 2018
Ստամբուլում մահացել է պոլսահայ հայտնի գործարարը
Թուրքիայում մահացել է հայտնի պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրների պատճառով գտնվում էր Ստամբուլի հիվանդանոցներից մեկում։
Նա ծնվել էր 1934թ․։ Ապրել է Ստամբուլի Բեյողլու շրջանում։ Երիտասարդ տարիքում ընդունվել էր Ստամբուլի ամենահեղինակավոր հայկական «Կենտրոնական վարժարանը», սակայն ուսումը կիսատ էր թողել։
Պոլսահայ գործարարը կարճ ժամանակով ղեկավարել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող սպորտային խմբակներից մեկը։
Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը հայտնում է, որ Ունանը հանդիսանում էր նաև փողկապների արտադրությամբ զբաղվող «DÜK» հայտնի ընկերության հիմնադիրը, որը հիմնադրվել էր 1999 թ․-ին։
Նա ակտիվ դերակատարություն է ունեցել պոլսահայ համայնքի սպորտի զարգացման ծրագրերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |