Հասարակական07:25, 06 Հունիս 2018
Թուրքիայի բնակչության 4․2 տոկոսը սիրիացիներ են
Սիրիացի փախստականները կազմում են Թուրքիայի բնակչության 4.2 տոկոսը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիայի վերահսկման վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ ամենից շատ սիրիացիներ են բնակվում Ստամբուլում, իսկ Քիլիսում սիրիացի փախստականները թվով գերազանցում են տեղի բնակչությանը։
Եթե 2012թ․ Թուրքիայում հաշվառված սիրիացիների թիվը կազմում էր 14․237, ապա հետագա տարիներին այդ ցուցանիշը աննախադեպ աճել է։ Այսպես՝
2013 թ․՝ 224․655
2014 թ․՝ 1 մլն 519․286
2015 թ․՝ 2 մլն 503․549
2016 թ․՝ 2 մլն 834․441
2017թ․՝ 3 մլն 426․786
15․3 մլն բնակչություն ունեցող Ստամբուլում ապաստանել է 538․000 սիրիացի, Շանլըուրֆայում՝ 463․000, Հաթայում՝ 457․000, Գազիանթեփում՝ 350․000, Մերսինում՝ 191․000, Ադանայում՝ 172․000։
Քիլիսում բնակվող սիրիացի փախստականների թվի հարաբերությունը տեղացիների թվի նկատմամբ 100․81 տոկոս է։
Բացի այս՝ ժամանակավոր կացարաններում բնակվում է ևս 228․488 սիրիացի փախստական, վրաններում՝ 27․934, վագոն –տնակներում՝ 30․911։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |