Հասարակական12:56, 13 Հունիս 2018
Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը փորձել է խեղդել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին
Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը անցնում է բավականին լարված մթնոլորտում:
Թուրքիայի Բուրդուրի նահանգում միջադեպ է տեղի ունեցել հիմնական մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր և ընտրություններում պատգամավորի թեկնածու Բայրամ Օզչելիքը փորձել է խեղդել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) երիտասարդ անդամ Էրգյուն Էրդեմին:
Դեպքը տեղի է ունեցել ընդդիմադիր քեմալական կուսակցության գրասենյակում, ուր ԱԶԿ-ական թեկնածուն այցելել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Կողմերի միջև վեճը, ըստ Օզչելիքի, ծագել էր այն բանից հետո, երբ ԺՀԿ-ի գրասենյակ մուտք գործելուց հետո Էրդեմը հրաժարվել էր սեղմել իր ձեռքը՝ ասելով, որ ահաբեկիչները և գյուլենականները չեն կարող մտնել ԺՀԿ-ի գրասենյակ: Վեճը դադարել էր միայն երրորդ կողմի միջամտության շնորհիվ:
Միջադեպից հետո Բուրդուրի նահանգապետ Հասան Շըլդաքը իր մոտ է հրավիրել նահանգում ԱԶԿ և ԺՀԿ ներկայացուցիչներին, ինչպես նաև վեճի մասնակիցներին: Հանդիպումից հետո Բայրամ Օզչելիքը ներողություն է խնդրել Էրգյուն Էրդեմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |