Հասարակական07:10, 13 Հունիս 2018
Թուրքիայում ամեն 4 երեխայից մեկն աղքատ է
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում յուրաքանչյուր 4 երեխայից մեկն աղքատ է։
Իսկ աշխատող երեխաների թիվը երկրում անցնում է երկու միլիոնը։ Աշխատող անչափահասների շուրջ 80 տոկոսը գրանցված չէ գործատուի կողմից և զրկված է սոցիալական ապահովագրությունից։
Թուրքիայում աշխատող երեխաների շուրջ 30 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսական աշխատանքների մեջ, 40 տոկոսը՝ սպասարկման ոլորտում, 27 տոկոսը՝ արդյունաբերության ոլորտում։ Մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցող երեխաների նվազագույն տարիքը հասնում է մինչև 6 տարեկան, ինչը պայմանավորված է ընտանիքների ծայրահեղ չքավորությամբ։
Անօրինական աշխատանքի մեջ են ներգրավվում նաև երկրում ապաստանած սիրիացի և մյուս փախստականների երեխաները։ Երեխաների մասնակցությամբ արդյունաբերական վթարներում տուժած անչափահասների շուրջ 10 տոկոսը փախստականների երեխաներն են։ Ըստ վիճակագրության՝ վերջին 5 տարում Թուրքիայում արդյունաբերական վթարներին զոհ է գնացել 319 երեխա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |