Հասարակական12:07, 14 Հունիս 2018
Եգիպտական սերիալում Էրդողանը ներկայացվել է որպես ահաբեկիչների աջակից
Եգիպտական «Ramadan TV» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Kalabsh» (ձեռնաշղթա) հեռուստասերիալիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացվել է իբրև մի անձ, ով աջակցություն է ցուցաբերում ահաբեկիչներին։
Հեռուստասերիալի հերթական սերիաներից մեկում Թուրքիայի հետախուզական ծառայությունը ժողով է հրավիրում, որտեղ որոշում է կայացվում օգնություն տրամադրել Սինա թերակղզու ահաբեկիչներին։
Հետախուզական ծառայության աշխատակիցների սենյակում կախած է եղել Էրդողանի լուսանկարը։
Այս հանգամանքը մեծ աղմուկ է հանել սոցցանցերում։
Թուրքական աղբյուրի համաձայն՝ սրանով արաբական որոշ երկրներ «թշնամություն» են սերմանում Թուրքիայի նկատմամբ։
Նշվում է, որ այդ հեռուստաընկերությունը, որով հեռարձակվել է հեռուստասերիալը, հիմվել է Եգիպտոսի կողմից, բայց պատկանում է Արաբական Միացյալ էմիրություններին։ Իսկ վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում լարված են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |