• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:26, 25 Հունիս 2018

Ծխախոտի պատճառով Թուրքիայում ամեն 5 րոպեում 1 մարդ է մահանում

Ծխախոտի պատճառով Թուրքիայում ամեն 5 րոպեում 1 մարդ է մահանում

Թուրքիայի Այդըն քաղաքի Լիվա հիվանդանոցի բժիշկ Աբդուլլահ Աչըքգյոզն անդրադարձել է  երկրում ծխախոտի օգտագործման մասշտաբներին և դրա հետևանքներին։ Նրա խոսքով՝ ծխելու հետևանքները թուրք հասարակության համար ավելի ողբերգական են, քան երկրաշարժինը։ Ծխելու պատճառով առաջացող հիվանդություններից Թուրքիայում օրական շուրջ 300 մարդ է մահանում, այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր 5 րոպեում մեկ մարդ է մահանում։ Ծխելու հետևանքով տարեկան մահացությունների միջին ցուցանիշը կազմում է 120․000։

Աչըքգյոզը նկատել է տալիս, որ 1999թ․ օգոստոսի 17-ին տեղի ունեցած Մարմարայի երկրաշարժին զոհ էր գնացել 17․000 մարդ և այդ երկրաշարժը մինչ օրս չի մոռացվել։ Մինչդեռ ծխելու պատճառով առաջացող հիվանդություններից ամեն տարի ավելի քան 100․000 մարդ է մահանում, սակայն այդ փաստը հանրության ուշադրությանը չի արժանանում։

Մի հետազոտության համաձայն՝ Թուրքիայում ավելի քան 18 մլն քաղաքացի պարբերաբար ծխում է։ Նրանք ամեն տարի ծխախոտ գնելու համար ծախսում են շուրջ 85 մլրդ թուրքական լիրա։ Օրական մեկ տուփ ծխախոտ օգտագործելու դեպքում մեկ անձի կողմից 20 տարվա ընթացքում վատնված գումարով Թուրքիայում հնարավոր կլիներ բնակարան գնել։ Մինչդեռ երկրում հազարավոր մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում աշխատում են և այդպես էլ չեն կարողանում սեփական բնակարանը ձեռք բերել։

Աղբյուր`    haberrturk.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}