Հասարակական11:24, 02 Հուլիս 2018
Թուրքիայում սեռական փոքրամասնությունները ճնշումների են ենթարկվում

Թուրքիայի սեռական փոքրամասնությունները (ԼԳԲՏ համայնք) փորձում են միջոցառումներ իրականացնել՝ հակառակ Ստամբուլի նահանգապետարանի սահմանած արգելքին:
Նախօրեին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում սեռական փոքրամասնությունները և մի խումբ իրավապաշտպաններ հրապարակայնորեն իրենց բողոքն են արտահայտել Ստամբուլի նահանգապետարանի արգելքի կապակցությամբ:
Նշյալ արգելքով որոշում էր կայացվել սեռական փոքրամասնություններին այլևս չթույլատրել որևէ տեսակի ակցիա կազմակերպել։
Հավաքվածները վանկարկել են.
«Մի լռիր, բղավիր, որ նույնասեռականներ կան, մի լռիր, բղավիր, որ տրանսգենդերներ կան»։
Մասնակիցներից մեկն էլ ասել էր.
«Հիշեցնում ենք, որ մենիշխանության դեմ ընթացող պայքարը հաջողության չի հասնելու առանց մեզ»։
Ոստիկանությունը որոշ ժամանակ անց դիմել է համապատասխան գործողությունների և բերման ենթարկել 5 մասնակցի։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանությունը ուժ է կիրառել՝ ռետինե և պլաստիկ փամփուշտներ արձակելով ցուցարարների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |