Հասարակական09:51, 03 Հուլիս 2018
Թուրքիայում մանկապիղծները կարող են նաև մահապատժի ենթարկվել

Թուրքիայում մանկապիղծները ոչ միայն կարող են ենթարկվել կաստրացիայի (սեռական գեղձերի հեռացում), այլև մահապատժի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Մահիր Ունալը:
Այս հարցն ավելի արդիական դարձավ այն բանից հետո, երբ Թուրքիայի Սաքարիա քաղաքում սեռական բռնության հետևանքով մահացել էր 8-ամյա աղջնակ։
Ունալն ընդգծել է, որ այդ հարցը վաղուց էր դրված շրջանառության մեջ, սակայն արտահերթ ընտրությունների պատճառով հետաձգվել էր։
«Սեռական շահագործմանը վերաբերող օրենքներում փոփոխություններ կատարելը մեզ համար առաջնահերթություն է։ Դա նուրբ հարց է։ Մեր երեխաներին պաշտպանելու համար անհրաժեշտ քայլեր են իրականացվելու։ Այժմ քննարկում ենք մահապատժի և կաստրացիայի հարցը»,-նշել է խոսնակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |