• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:10, 04 Հուլիս 2018

Թուրք պրոֆեսոր. Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում

Թուրք պրոֆեսոր. Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում

Թուրք անվանի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը Երևանում մասնակցել է իր գրքերի՝ հայերեն և անգլերեն թարգմանությունների առթիվ կազմակերպված  մի շարք միջոցառումների։

Թուրքիայի հայկական «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանի հետ զրույցում Աքչամն ընդգծել է, որ իր բոլոր աշխատությունները, բացառությամբ երկուսի, արդեն թարգմանվել են հայերեն։ Իսկ նշված երկու գրքերի՝ «Kanunların ruhu» և «Naim Efendi Hatıratı» հայերեն թարգմանության համար այցի ընթացքում նախնական համաձայնություններ են ձեռք բերվել։

Աքչամն անդրադարձել է նաև իշխանափոխությունից հետո հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։ Նա այսօրվա Հայաստանը համեմատել է Աստերիքսի և Օրբելիքսի գյուղի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում զավթել ողջ աշխարհը նվաճած Հռոմեական կայսրությունը։

«Հայաստանն էլ աշխարհի հսկա քարտեզի վրա մի հրաշալի կղզյակ է, որ տարբերվում է ողջ աշխարհից՝ Ռուսաստանից, Թուրքիայից,  Եվրոպայից, ԱՄՆ-ից, որտեղ քաղաքականությունը մեծ չափով պայմանավորված է ազգայնամոլական, ռասիստական, ավտորիտար և տոտալիտար հոսանքներով։ Հայաստանում ժողովրդավարության և ազատության քամիներ են փչում»,- նկատում է Աքչամը։

Անդրադառնալով ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք երկրում ամեն օր մեծ հնչեղությամբ պայթող կոռուպցիոն սկանդալային բացահայտումների թեմային՝ ցեղասպանագետը նշել է․ «Երբ ես լսեցի այդ մասին, ուզում էի մի վերլուծություն գրել՝ «Այն, ինչ չհաջողվեց անել Քըլըչդարօղլուին» խորագրով։ Պարզվում է՝ Փաշինյանը ոգեշնչվել է Քըլըչդարօղլուի «արդարության երթից» և ընդօրինակել է այդ մոդելը։ Փաստորեն, Թուրքիայում կիրառված որոշ քաղաքացիական ըմբոստության միջոցներ ընդօրինակվել են։ Սակայն նկատելի է, որ Թուրքիայում Քըլըչդարօղլուն Փաշինյանի չափ քաղաքական համարձակություն չուներ և հավանաբար վախենում էր փոփոխություններից»։

Հայաստանյան այցի ընթացքում Աքչամը բացի մշակութային միջոցառումներից հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի և մի շարք այլ գործիչների հետ։

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}