Հասարակական08:19, 04 Հուլիս 2018
Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայում մահապատիժը կամաց-կամաց կվերականգնվի (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է պատահել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել է նախագահական նստավայր:
Երբ Թուրքիայի նախագահը պատրաստվել է մտնել նստավայր, մուտքի մոտ նրան դիմավորել է մի կին, ով Էրդողանից պահանջել է, որ երկրում վերականգնվի մահապատիժը։
Ի պատասխան քաղաքացու պահանջին՝ Էրդողանն ասել է. «Կամաց-կամաց։ Մահապատժի գործը այնքան էլ հեշտ չէ: Դեռ սահմանադրական օրենքի անհրաժեշտություն կլինի»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատժի դատավճիռ է իրականացվել 1984 թվականին: 2004 թվականի մայիսին մահապատիժը հանվել է պատժատեսակների ցանկից՝ ԵՄ-ի անդամակցության համար պահանջվող չափանիշներին համապատասխանելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |