• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Նոյեմբեր, 2025
Շաբաթ 11:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:18, 11 Հուլիս 2018

Թուրք հայտնի սկանդալային շոումենը բերման է ենթարկվել

Թուրք հայտնի սկանդալային շոումենը բերման է ենթարկվել

Հուլիսի 11-ին Ստամբուլի ոստիկանությունը գործողություն է իրականացրել Թուրքիայում հասարակության լայն շերտերին «Ադնան Հոջա» անունով հայտնի շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարի և իր հետևորդների դեմ:

Օքթարի հետ միասին բերման է ենթարկվել 235 անձ: Նրանք մեղադրվում են հանցավոր կազմակերպություն հիմնելու, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու, լրտեսություն, փողերի լվացում, ինչպես նաև մարդկանց շանտաժ անելու մեջ։

Ոստիկանությունը նաև գործողություն է իրականացրել թուրքական «A9 TV» հեռուստաընկերությունում, որի եթերով Օքթարը հաղորդումներ էր վարում։

Օքթարը  Թուրքիայում հայտնի է աղմկահարույց «Զրույց» (Sohbet) անվամբ հաղորդմամբ, որը թուրք իսլամական պահպանողականների կողմից հաճախ ենթարկվում է սուր քննադատության։ Պատճառը այն է, որ այդ հաղորդմանը մասնակցում են բաց հագուստով, երբեմն կիսամերկ կանայք, որոնք հասարակության մեջ անվանվում են «փիսոներ»:

Դրանից զատ թուրք շոումենի տանը հայտնաբերվել են զենք ու զինամթերք, իսկ ավտոտնակում՝ զրահապատ մեքենա։

Տեղեկացնենք, որ Օքթարը Թուրքիայում հայտնի է, որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծեց կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքար էր մղում Դարվինի տեսության դեմ։

Նա մոտ 300 գրքի հեղինակ է, որոնց ամենահայտնիներից է «էվոլյուցիայի տեսության տապալումը»։ Նա ունի նաև մի շարք գրքեր , հոդվածներ մասոնականության, հուդայականության մասին։ 

 

Աղբյուր`    Timeturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}