• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Նոյեմբեր, 2025
Շաբաթ 11:54
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:28, 31 Հուլիս 2018

Թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի երկրպագուները Գերմանիայում լայնածավալ ցույցեր են անցկացնում

Թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի երկրպագուները Գերմանիայում լայնածավալ ցույցեր են անցկացնում

Գերմանիայյում լայնածավալ ցույցեր են անցկացվում՝ ի պաշտպանություն ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի։ Ավելի վաղ վերջինս լուրջ  քննադատությունների էր արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լուսանկարի պատճառով, ինչի հետևանքով հարկադրված էր եղել հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից։

Բեռլինում «Axel Springer» հրատարակչության դիմաց՝ «Hacivat» արվեստի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված  «Ես Օզիլն եմ» կարգախոսով ցույցերին հարյուրավոր ֆուտբոլասերներ են մասնակցել։ Ցուցարարները բարձրացրել են Թուրքիայի և Գերմանիայի դրոշները, կարգախոսներ հնչեցրել Օզիլի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։

Նրանք մասնավորապես բողոքարկել են գերմանական մամուլում և հատկապես «Axel Springer»-ի կազմի մեջ մտնող «Bild» թերթում Էրդողանի և Օզիլի դեմ կատարված հրապարակումների դեմ։ Ցուցարարների մի մասը կրել են Օզիլի անունն ու լուսանկարը կամ «Ես Օզիլն եմ» գրությունը կրող վերնաշապիկներ:

Ցույցերը կազմակերպած ընկերության տնօրեն, թուրք ակտիվիստ Բիգիլի Ուրթմենի խոսքով՝  Գերմանիայում այն մուսուլմաններն ու թուրքերը, ովքեր ընդհանուր ընդունված գաղափարախոսությունից տարբերվող տեսակետներ ունեն, ընկալվում են որպես երկրորդ և երրորդ կարգի մարդիկ։ Մյուս կողմից՝ գերմանական մամուլը բնավ չի քննադատում թուրքական ծագմամբ այն գործիչներին, ովքեր լուսանկարներ են հրապարակում Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ - PKK) դրոշի ֆոնին։

Հիշեցնենք, որ
նախորդ շաբաթ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հայտարարել էր  Գերմանիայի ազգային հավաքականից հեռանալու իր որոշման մասին։ Ֆուտբոլիստի խոսքով՝  նման որոշման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ իր դեմ ծայր առած քննադատություններն ու մեղադրանքներն են։

Աղբյուր`    Sözcü

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}