Հասարակական11:50, 03 Օգոստոս 2018
Թուրք քաղաքապետի գրառումը հեղեղների առթիվ․ «Ալլահ, օգնիր մեզ, խորտակվում ենք»

Թուրքիայի Ռիզե նահանգում օգոստոսի 2-ի առավոտյան աննախադեպ առատ անձրևը հեղեղի պատճառ է դարձել։ Մասնավորապես Մուրադիեյում վարարած գետը ջրի տակ է առել ողջ բնակավայրը։ Մուրադիեի քաղաքապետ Մուսա Սուրեյա Բալջըն սոցիալական ցանցում այդ առթիվ ուշագրավ գրառում է արել, ինչը քննարկման առիթ է դարձել:
Նա մասնավորապես գրել է․ «Ալլահ, օգնիր մեզ, խորտակվում ենք»։
Բազմաթիվ շենքերի հիմքերն ու նկուղային հարկերը ողողվել են ջրով։ Դեպքի վայրում Թուրքիայի աղետի և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության մեծ թվով մեքենաներ են աշխատել։
Տարածաշրջանում տեղումները շարունակվել են նաև օգոստոսի 3-ին։ ՏԻՄ մարմինները բնակիչներին զգուշացրել են տեղատարափ անձրևների, հեղեղների, կայծակի և այլ անբարենպաստ եղանակային պայմանների շարունակման հավանականության մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |