Հասարակական14:23, 13 Օգոստոս 2018
«Դոլարը գետնին, լիրան գրպանում». Անկարայի բնակիչները ցուցադրաբար պատռել են դոլարներ (տեսանյութ)

Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի
Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տեր կանգնիր երկրիդ, դոլարն ու ոսկին փոխանակիր» կոչին՝ Անկարայի բնակիչները հավաքվել են Անկարայի Ուլուս թաղամասում և բողոքի ակցիա իրականացրել ամերիկյան դոլարի դեմ: Ակցիայի կարգախոսն է «Դոլարը գետնին, լիրան գրպանում»: Ցույցը կազմակերպել ու գլխավորել են «Անկարային ծառայողների կազմակերպության» ղեկավար Հիլմի Յամանը և կազմակերպության այլ անդամներ:
Հավաքվածներից ոմանք ցուցադրաբար պատռել և գետին են նետել իրենց մոտ եղած դոլարը, ոմանք էլ դոլարն ու ոսկին փոխանակել են թուրքական լիրայով: Մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իրենց հայրենիքից գնալու տեղ չունեն և պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին, որպեսզի չվերածվեն Սիրիայի պես երկրի:
Դոլարի պատռման ակցիան ուղեկցվում էր նաև «Անիծյալ լինի Ամերիկան» բացականչություններով:
Բացի Անկարայից այլ քաղաքներում ևս միջոցառումներ են իրականացվում: Թուրքիայի տարբեր քաղաքներում տարադրամի փոխանակման կետերի առջև մեծ հերթեր են գոյացել:
Թուրքական մամուլի տվյալներով՝ միայն Ստամբուլում մոտ 300 գործարար արդեն 3 միլիոն դոլար վերածել է թուրքական լիրայի և այս միտումը շարունակվում է Էրդողանի աջակիցների շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |