• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Նոյեմբեր, 2025
Շաբաթ 09:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:53, 23 Օգոստոս 2018

Թուրքիայում թմրանյութեր օգտագործողների նվազագույն տարիքը հասել է 9-ի

Թուրքիայում թմրանյութեր օգտագործողների նվազագույն տարիքը հասել է  9-ի

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։

Աղբաբան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում թմրանյութերի օգտագործման նվազագույն տարիքը հասել է 9-ի։ Թուրքիայում սինթետիկ կանաբինոիդների (թմրանյութի տեսակ) օգտագործումը 5 տարում 15 անգամ ավելացել է։ Այսպիսով, երկրում թմրանյութեր օգտագործողների թիվը հասել է մի քանի միլիոնի։

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA) կողմից 2017թ․ վերաբերյալ կազմված զեկույցի համաձայն՝ Թուրքիան սինթետիկ թմրանյութերի օգտագործման արդյունքում արձանագրված մահվան դեպքերի թվով եվրոպական երկրների շարքում առաջին հորիզոնականում է։ 2017թ․ Թուրքիայում բարձր չափաբաժնով թմրանյութերի օգտագործման արդյունքում 580 մահվան դեպք է գրանցվել։ Իսկ վերջին 10 տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 2․400։

Ընդ որում, եթե նախորդ տարիներին թմրանյութերից մահացողների միջին տարիքը 35-ն էր, ապա վերջին տարիներին երիտասարդների մահացության թվի աճի հետևանքով միջին տարիքը հասել է 31-ի։

Վիճակագրության համաձայն՝ 1990թ․ Թուրքիայում թմրանյութերից կախվածության ունեցող քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 381․200, 2016թ․ այդ թիվը արդեն հասնում էր 664․906–ի։ Թուրքիայի առևտրի նախարարության տվյալների համաձայն՝ 2017թ․ միայն երկրի սահմանային անցակետերում  26․4 մլն․ տոննա թմրանյութ է հայտնաբերվել, ինչը 8 անգամ ավելին է նախորդ տարի սահմանին առգրավված թմրանյութերի քանակից։

Վերջին 10 տարում թմրանյութերից կախվածության և դրանց չարաշահման արդյունքում բուժում ստացողների թիվը Թուրքիայում աճել է 25 անգամ։ Ընդ որում, մինչև 15 տարեկանների շրջանում թմրանյութերի օգտագործումը աճել է 92 տոկոսով։ Թմրանյութերից կախվածության դեմ բուժում ստացողների 40 տոկոսը կազմում են 15-19 տարեկանները, 30 տոկոսը՝ 20-24 տարեկանները, 11 տոկոսը՝ 25-29 տարեկանները։

Հավելենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում թմրանյութերից կախվածություն ունեցողների թիվը կազմում է շուրջ 39․5 մլն։ 2017թ․ թմրանյութերի չարաշահումներից ողջ աշխարհում մահացել է 207․000 մարդ։

 

 

Աղբյուր`    Oda TV

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}