• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 18:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:24, 27 Օգոստոս 2018

Թուրքիայի ոստիկանությունը Գարո Փայլանի դեմ կիրառել է բիրտ միջոցներ (լուսանկարներ)

Թուրքիայի ոստիկանությունը Գարո Փայլանի դեմ կիրառել է բիրտ միջոցներ (լուսանկարներ)

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտնվել է Ստամբուլում տեղի ունեցած բախումների էպիկենտրոնում ։

Օգոստոսի 25-ին Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի էր ունեցել «Շաբաթօրյա մայրեր» նախաձեռնության անդամների 700-րդ նստացույցը: Տարիներ շարունակ ամեն շաբաթ օր Ստամբուլի Գալաթասարայի վարժարանի դիմաց հավաքվում են 1980-90-ականների քրդական շարժման ժամանակ կալանավորված ու բանտերում անհայտ կորած կամ քաղաքական սպանությունների զոհ դարձած անձանց մայրերը, մերձավորները և բողոքի ակցիա անցկացնում։

Թուրքական ոստիկանության կողմից  ձեռնարկված կոշտ միջոցներից հետո նստացույցը ցրվել է: Այն պահին, երբ ոստիկանությունը սկսել է տարածքից հեռացնել նստացույց իրականացնող քաղաքացիներին, Գարո Փայլանը փորձել է կանգնել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ի պատասխան դրան՝ ոստիկանությունը Փայլանի դեմ ևս կիրառել է բիրտ ուժ  և հեռացրել տարածքից։ Այնուհետև բերման ենթարկվել, որոնց մեջ եղել են նաև լրագրողներ։ 

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ նստացույցին մասնակցել է նաև հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի որդին՝ Արատ Դինքը: Ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել, սակայն Փայլանը և ցույցին մասնակից HDP-ի այլ պատգամավորները թույլ չեն տվել։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե մահակներ։


Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}