• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 11:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:07, 06 Սեպտեմբեր 2018

Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին Թուրքիան ներառել է վտանգավոր հանցագործների ցուցակում

Հայոց ցեղասպանությունը ճանաչող մտավորականին Թուրքիան ներառել է վտանգավոր հանցագործների ցուցակում

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Այս որոշումը կայացվել է Զարաքօլուի՝ 7 տարի առաջ ունեցած ելույթի պատճառով հարուցված  քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ:

Թուրքիան  պահանջել է արտահանձնել ներկայումս Շվեդիայում բնակվող մտավորականին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին  ազատ  է արձակվել։  Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:

Թեմայի շուրջ Զարաքօլուն թուրքական «Evrensel» պարբերականին հղած նամակում, ասել է.

«Ըստ էության որոշ մարդկանց նորից անհանգստացրել են իմ հոդվածները, ինչպես նաև այն, որ ես շարունակում եմ աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատությանը ու պաշտպանում եմ խաղաղությունը։ Թող անհանգստնան։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը»։

Հիշեցնենք, որ թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:

Աղբյուր`    Diken

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}