• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 17:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:54, 12 Սեպտեմբեր 2018

«Պետությունը՝ ինքն ուզեց, որ պատարագ լինի». Եպիսկոպոս Մաշալյանի հարցազրույցը Ermenihaber.am-ին

«Պետությունը՝ ինքն ուզեց, որ պատարագ լինի». Եպիսկոպոս Մաշալյանի հարցազրույցը Ermenihaber.am-ին

Ermenihaber.am-ը Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած պատարագից հետո զրուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:



- Սրբազան, ինչպե՞ս կգնահատեք պատարագը, ի՞նչ կարող եք ասել պատարագի մասին:

- Ուրախ ենք, որովհետև 3 տարի ապահովությունից ելնլով չէինք կարողանում անցկացնել պատարագը, քանի որ այս շրջանում ահաբեկչություն կար, բայց այժմ բավական ապահով է, և այս տարի որոշեցինք գալ: Մեծ շուքով տոնեցինք: Թե՛ ուխտավորների թիվը, թե պետության հետաքրքրությունը, թե՛ մեդիայի հետքրքրությունը շատ գոհացուցիչ էր: Վերհիշեցինք մեր հայրերի ժառանգությունը, աղոթեցինք նրանց հոգիների համար, նաև անդրադարձանք այն հանգամանքին, որ դեռ վկայություն ունենք այս հողերի վրա, և այս սուրբ եկեղեցին իր խաչով, իր անունով հազարավոր մարդկանց պատմում  ու վկայում է հայի հանճարի ու հավատքի մասին:
 

- Սրբազան, համայնքի մասնակցությունից գո՞հ եք: Սպասումներն իրականացա՞ն,  որովհետև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը 2-3 հազար մարդու մասնակցության ակնկալիքի մասին էր խոսել:

- Այո, մասնակցությունը շատ գոհացուցիչ էր, որովհետև 3 տարի չէր եղել, մեծ կարոտ կար ժողովրդի մեջ, այս օրերին քաղաքի մեջ երիտասարդների համար մեկ ռոք-ֆեստիվալ կար, այնպես որ Վան քաղաքը բավական լեցուն է: Մենք էլ մեր մասնակցությունը բերեցինք: Ուրախ ենք:
 

- Սրբազան հայր, կխնդրեմ մի քիչ մանրամասնեք, 3 տարի ապահովությունը գնահատվում էր ոչ բավարար: Հիմա արդեն՝ բավարար: Ասացեք խնդրեմ, նախաձեռնությունն ո՞ւմ կողմից էր՝ թուրքական կառավարությու՞նը ապահովությունը բարձր գնահատեց ու առաջարկեց շարունակել պատարագները, թե՞ պատրիարքարանը դիմեց կառավարությանն ու թույլտվություն ստացավ:

- Կառավարությունն ուզեց: Նախորդ տարիներին իրենք էին մեզ ասում, որ ապահով չէ, բայց այս տարի ասացին, որ բավական ապահով է, և մենք կուզենք, որ դուք վերսկսեք ձեր պատարագները: Պետությունն առաջարկեց, մենք ընդունեցինք, մենք նախաձեռնեցինք այս գործը: Պետությունը դյուրացրեց և ապահովության միջոցներ ձեռք առավ: Այսպիսի համագործակցությամբ գլուխ բերեցինք այս մեծ գործը:

- Այսինքն սա ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի կանոնավոր կերպով կշարունակվե՞ն պատարագները:

- Այո, եթե ապահոություն կա:

- Ի՞նչ կարող եք ասել պոլսահայ երիտասարդության և ընդհանրապես համայնքի երիտասարդության մասին:  Արդյո՞ք պատարագն ինչ-որ խթան է միասնության առումով: Արդյո՞ք երիտասարդներին մղում է ավելի կապվել իրենց արմատներին, հայությանն ու համայնքին, լինել ավելի համախմբված: Ի՞նչ կասեք այս մասով:

- Հարկավ, սա խթան է դառնում ու ներշնչում երիտասարդներին: Իսկ մնացածի մոսով մենք Պոլսում 33 եկեղեցի ունենք և շարունակում ենք պատարագներ մատուցել այնտեղ: Պատարագը նորություն չէ մեր համայնքի ու երիտասարդների համար: Եկեղեցին իր սուրբ խորհուրդերը մեր երիտասարդության ներշնչանքն է, այն կապն ու օղակն է, որը ներկան կապում է անցյալի հետ: Այս առումով մենք ամեն գնով պետք է շարունակենք, մեր եկեղեցական արարողությունները, որտեղ հնարավոր է:



 

Հեղինակ`   Ռաֆայել Սահակյան, Վան
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}