Հասարակական09:03, 26 Սեպտեմբեր 2018
Թուրքիայում վերջին 3 տարում 1000-ից ավել կին է սպանվել

Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» պատգամավոր և «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի» անդամ Նեջաթի Թըղլըն զեկույց է հրապարակել 2016-2018թթ. կանանց նկատմամբ իրականացված հանցագործությունների բռնությունների վերաբերյալ:
Զեկույցի համաձայն` վերջին 3 տարվա ընթացքում՝ 2016թ։ հունվարի 1-ից 2018թ. օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում, Թուրքիայում 1021 կին սպանվել է, 870 կին բռնության է ենթարկվել, իսկ 342-ն էլ սեռական ոտնձգության զոհ դարձել:
Զեկույցը կազմվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կզմակերպությույունների տրամադրած տվյալների և մամուլում տեղ գտած լուրերի հիման վրա:
Ինչպես նշվում է զեկույցում` Թուրքիայում գրեթե սկսել են լեգիտիմ բնույթ ստանալ կանանց նկատմամբ բռնության միտումները, նրանց նկատմամբ խտրականությունը, մեկուսացումը, թիրախավորումը:
Բացի այդ, նշվում է, որ կանանց, ում իշխանությունը չի կարողանում պաշտպանել սպանվում են, ենթարկվում սեռական ոտնձգությունների ու բռնությունների, իսկ իրավապահ մարմինների` հանցագործներին արդարացնելու ապօրինի որոշումները լուրջ մտահոգություն են առաջացնում հասարակության շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |