Հասարակական07:29, 27 Սեպտեմբեր 2018
Թուրք սահմանախախտ տղան զբոսնել է մայրաքաղաքով. «Երևանը հիասքանչ է»

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմեն ազատ է արձակվել: Նախօրեին թուրք տղան հոր հետ Երևանով զբոսնելիս պատասխանել է «Hurriyet» թերթի թղթակցի հարցերին:
Հարցազրույցում Ումութ Ալի Օզմենը պատմել է, որ հետաքրքրությունից դրդված է հատել սահմանը, միշտ հետաքրքրվել է Հայաստանով, այստեղ ապրող մարդկանցով:
Թուրքական կայքում հրապարակված տեսանյութում լրագրողը հարցնում է «Ուութ Ալի, սահմանը հատեցիր և հասար Երևանի սրտին: Ի՞նչ կասես, արժե՞ր». ինչին թուրք տղան պատասխանում է. «Այո, արժեր: Հիասքանչ քաղաք է, հրաշք տեղ: Մաքուր քաղաք է, ոչ մի աղբ չես գտնի: Հիանալի քաղաք է»:
Թուրք սահմանախախտը շեշտել է, որ հայկական կալանավայրում իրեն լավ են վերաբերվել, լրագրողի այն հարցին թե արդյոք նրա նկատմամբ բանտում ճնշում, բռնություն գործադրվել է, Օզմենը պատասխանել է. «Ոչ, ամեն բան շատ լավ էր»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |