• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Հունիս, 2026
Երկուշաբթի 18:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:35, 10 Հոկտեմբեր 2018

Ընդդիմադիր թերթի նախկին խմբագրի կարծիքով Էրդողանը փորձում է իրենից վրեժխնդիր լինել

Ընդդիմադիր թերթի նախկին խմբագրի կարծիքով Էրդողանը փորձում է իրենից վրեժխնդիր լինել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարած վերջին այցից հետո, գերմանական ոստիկանությունը ավելի է ուժեղացրել թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարի անվտանգությունը։

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Անձամբ Դյունդարի խոսքերով՝ սեպտեմբերի վերջին Էրդողանի՝ Գերմանիա կատարած այցից հետո  ավելի են աճել իրեն հասցեագրվող սպառնալիքների թիվը և այդ իսկ պատճառով Գերմանիայի ոստիկանությունը ուժեղացրել է նրա անվտանգությունը։

Դյունդարը նշել է, որ Էրդողանը  ատելությամբ է լցված իր նկատմամբ։ Ըստ նրա՝ այդ ատելությունը պայմանավորված է այն քննադատական հոդվածներով, որ ինքը գրել էր Թուրքիայի նախագահի մասին։ Նա նկատել է տվել, որ Էրդողանը այդ ամենը մոռացության չի մատնի և կփորձի վրեժխնդիր լինել։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանը Գերմանիայում պահանջելով Դյունդարի արտահանձնումը, թուրք լրագրողին անվանել էր  գործակալ։ Նույն օրը Դյունդարը մամուլի ասուլիս տալով, նշել էր.

«Ես գործակալ չեմ, ես ընդամենը հոդված եմ գրել և գրածս հոդվածի պատճառով դատվել ու շարունակում եմ դատվել։ Եթե Էրդողանը ապացուցի, որ ես ոչ թե լրագրող եմ այլ գործակալ մասնագիտությունս կթողնեմ»։

Հիշեցնենք, որ
թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին կանչվել էր Ստամբուլի դատախազություն՝ հարցաքննության, որի ժամանակ  նրան տեղեկացվել էր դատախազության որոշումը՝ նրան կալանավորելու մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող  գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։ Մեղադրանքի հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Երկրի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։ 

2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի, 10 ամսվա ազատազրկման։ Սակայն  3 ամիս բանտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը , չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում է 15-20 տարվա ազատազրկում։   

Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել  «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշումը կայացվելը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։

Աղբյուր`    Deutsche Welle

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}