Հասարակական08:02, 11 Հոկտեմբեր 2018
Զեկույց. Վերջին տարիներին ժողովրդավարությունը ամենաշատը Թուրքիայում է անկում ապրել

Գերմանական «Bertelsmann» անկախ հիմնադրամը զեկույց է հրապարակել, որում ընգրկվել են այն «
Թուրքիան Մեքսիկայի, Լեհաստանի և Հունգարիայի հետ միասին, ներառվել է այն 26 երկրների ցուցում, որտեղ ժողովրդավարության վիճակը վատթարացել է 2014-ից սկսած։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում ժողովրդավարության անկման միտումները ավելի ցայտուն կերպով են դրսևորվել հատկապես 2016թ. հուլիսի 15-ին ձախողված հեղաշրջումից հետո, երբ երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն։
Ըստ զեկույցի՝ արտակարգ դրության ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ և բռնաճնշումներ։ Ձերբակալվածների մեծ մասը կալանավորվել է «Թուրքիայի նախագահին վիրավորելու» մեղադրանքով։ Փակվել են մի շարք պարբերականներ, ինչպես նաև առգրավվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի ներկայացուցիչներին պատկանող մի շարք ընկերություններ։
Եվ չնայած այդ ամենին, զեկույցում նշվում է, որ Թուրքիայի բնակչության շրջանում ավելի է աճել վստահությունը կառավարության հանդեպ։ Ինչպես ասել է «Bertelsmann» հիմնադրամի ղեկավարը, դա խոսում է այն մասին, որ որոշ երկրներում ժողովրդավարական արժեքները դեռևս ժողովրդի մի մասի շրջանում անհրաժեշտ կերպով սերմանված չեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |