Հասարակական12:58, 22 Հոկտեմբեր 2018
ԱՄՆ բնակիչների միայն 5 տոկոսն է Թուրքիային դաշնակից համարում

Հոկտեմբերի 14-16-ին ԱՄՆ-ում անցկացված հարցումների համաձայն՝ այս երկրի բնակիչների միայն 5 տոկոսն է Թուրքիային ընկալում որպես դաշնակից երկիր։
Միջազգային «YouGov» հետազոտական ընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել նաև, որ ԱՄՆ-ի բնակիչների 7 տոկոսը Թուրքիան ընկալում է որպես թշնամական երկիր։
Ամերիկացիների 24 տոկոսը բարեկամաբար է տրամադրված Թուրքիայի հանդեպ, իսկ 28 տոկոսը՝ թշնամաբար։
ԱՄՆ բնակիչների 29 տոկոսի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ բարեկամաբար է տրամադրված, իսկ 31 տոկոսի կարծիքով՝ թշնամաբար։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել էին Թուրքիայում ԱՄՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրանսոնի կալանավորման պատճառով։ Վերջինս մեղադրվում էր ահաբեկչական խմբավորումների հետ կապի մեջ։ Սակայն 2018թ․ հոկտեմբերին թուրքական դատարանի որոշմամբ Բրանսոնը ազատ արձակվեց և անմիջապես վերադարձավ ԱՄՆ։ Ակնկալվում է, որ այս հանգամանքը ճանապարհ կբացի դեպի թուրք–ամերիկյան հարաբերությունների կարգավորում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |