Հասարակական06:24, 15 Նոյեմբեր 2018
Աթաթուրքի հիշատակը վիրավորած տիկինն ազատ է արձակվել
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը վիրավորելու մեղադրանքով նոյմեբերի 10-ին կալանավորված Թուրքիայի քաղաքացի տկն Էմինե Շահինը պայմանականորեն ազատ է արձակվել։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա փաստաբանները բողոքարկել էին որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը։ Թուրքական դատարանը բավարարել է այդ պահանջը և կնոջը պայմանականորեն ազատ արձակել։
Տեղեկացնենք, որ երբ Թուրքիայում նոյեմբերի 10-ին հիշատակում էին Աթաթուրքի մահվան օրը, Էմինե Շահինն այդ արարողության ժամանակ վանկարկել էր. «Աթաթուրքը Ալլահ չէ, գոյություն ունեն Ալլահի օրենքները։ Դուք պաշտում եք կուռքերին և նրանց նկատմամբ հարգանք ցուցաբերում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |