• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:57, 21 Նոյեմբեր 2018

Սիփան սարի ֆոնին ձևավորված գեղեցիկ ամպի պատկերը հիացրել է Բիթլիսի բնակիչներին (լուսանկարներ)

Սիփան սարի ֆոնին ձևավորված գեղեցիկ ամպի պատկերը հիացրել է Բիթլիսի բնակիչներին (լուսանկարներ)

Նախօրեին Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռան՝ Սիփանի  և դրա հարևանությամբ ձևավորված գեղեցիկ ամպի լուսանկարները հեղեղել են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները: Բիթլիսի նահանգի Ադիլջեվազ շրջանի բնակիչները, նկատելով տեսարանը, այն լուսանկարել են, իսկ ավելի ուշ պատկերը  տարածվել է լրատվամիջոցներում:  

4058 մ. բարձրություն ունեցող Սիփան լեռը Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռն է Արարատից (5165. ներկայիս Թուրքիա), Սաբալան/Սավալան (4811մ. ներկայիս Իրան), Ջիլոյից (4168մ. ներկայիս Թուրքիա) և Արագածից (4065մ հյուսիսային գագաթ) հետո:

Սիփանը գտնվում է Վանա լճի հյուիսային ափին: Այն հին հայկական աղբյուրներում կրել է Նեխ Մասիք (Փավստոս Բյուզանդն անվանում է Մեծ Լեառն Մասիք), Մասիաց լեռ, Ծիպան և ուրիշ այլ անուններ:

Ժողովրդական հին հավատալիքներում Սիփանը հանդես է գալիս որպես Հայկի խորհրդանիշը, իսկ Նեմրութը՝ Բելի: Սրվանձտյանանցն այդ երկու լեռների մասին գրել է «..Որպես թե Նեմրութն լիներ Բելը և Սիփանը մեր Հայկը, որ զԲելն իր ոտքին տակ կապած է»:

Սիփան սարը իր գեղեցկությամբ գրավել է նաև հայ նկարիչների ուշադրությունը: Փանոս Թերլեմեզյանի բնանկարների շարքում իրենց առանձնահատուկ հմայքով, տեղանքի ճանաչելի պատկերավորմամբ են առանձնանում հեղինակի ծննդավայրի` Վանի և Վանա լճի տեսարանները: 1915 թ. հայ ժաղովրդի պատմության օրհասական պահերին է վրձնել գեղանկարիչը «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը: 

Փ. Թերլեմեզյան, Սիփան սարը Կտուց կղզուց (1915)

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}