Հասարակական09:57, 23 Նոյեմբեր 2018
Թուրքիայում կանանց դեմ ուղղված հանցագործությունների թիվը 14 տարում աճել է 4 անգամ

2018 թվականի 10 ամսվա ընթացքում Թուրքիայում 329 կին է սպանվել։ Այս մասին տեղեկացրել է Բուրսայի Կանանց հարթակի խոսնակ Ֆիլիզ Թալինը։ Նա ընդգծել է, որ կանանց դեմ ուղղված բռնությունները, բռնաբարություններն ու սպանությունները տարեցտարի ավելի հաճախակի են դառնում։ Վերջին 14 տարիների ընթացքում կանանց դեմ ուղղված հանցագործությունները երկրում ավելացել են 4 անգամ։
Բուրսայի կանաց հարթակը կանաց դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 25-ին քայլերթ կկազմակերպի։
«Այս տարի 8 ամսվա ընթացքում առնվազն 870 կին բռնության է ենթարկվել, 342 կին բռնաբարվել է։ Կանանց դեմ ուղղված հանցագործությունները 14 տարում 4 անգամ ավելացել են։ Կանանց 36․4 տոկոսը բռնության պատճառով ամուսնալուծվում է։ Գործազուրկ կանանց թիվը տարեցտարի ավելանում է։ Կանայք տղամարդկանց համեմատ 17․8 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ են ստանում», - նշել է խոսնակը՝ հավելելով, որ միայն հոկտեմբերին Բուրսայում 3 կին է սպանվել տղամարդկանց կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |