• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:48, 26 Նոյեմբեր 2018

Թուրք պատմաբան.«Մուսթաֆա Քեմալն այնպիսի մեծություն չէ, ինչպիսին կարծում եք»

Թուրք պատմաբան.«Մուսթաֆա Քեմալն այնպիսի մեծություն չէ, ինչպիսին կարծում եք»

Թուրքիայում Աթաթուրքի և քեմալականների վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի պատմաբան Քադիր Մըսըրօղլուն դարձյալ հայտնվել է քեմալականների քննադատության թիրախում։

Վերջերս քեմալական շարժման մասին խոսելիս՝ «Երանի հույները հաղթեին» արտահայտությամբ կրքեր բորբոքած Մըսըրօղլուն հերթական հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Մուսթաֆա Քեմալը Աթաթուրքն այպիսի մեծություն չէ, ինչպիսին կարծում են։ 

«Աթաթուրքի թշնամի» պիտակավորված պատմաբանը խոստովանել է, որ ամենևին հեշտ չի եղել իր համար Աթաթուրքին քննադատելը, քանի որ միշտ ստիպված է եղել ինչ-որ բանով հատուցել այդ թշնամության դիմաց։

«Երբ աշակերտ էի, չեմ հիշում ինչ ասացի (խմբ. Աթաթուրքի հասցեին), բայց մեկ շաբաթով ինձ վտարեցին դպրոցից։ Լիցեյում նկարը պատռեցի, երեք օրով վտարեցին։ Համալսարանում նրան հակառակ մի բան ասացի, դրանից հետո ինձ մատնացույց էին անում՝ որպես Աթաթուրքի թշնամի։ Բայց ես գիտակցված եմ գնացել այդ քայլին. գիտեի, որ ասածներիս համար ինչ-որ գին պետք է վճարեմ»,-ասել է Մըսըրօղլուն։

Պատմաբանն ընդգծել է նաև, որ այս պահին իր դեմ 18 դատական հայց կա ներկայացված։ Բողոքողներից առաջինը Թուրքիայի կոմունիստական կուսակցությունն է, երկրորդը՝ Ժողովրդական կուսակցությունը։ Մըսըրօղլուն նշել է, որ հպարտանում է այդ բողոքներով։

Հիշեցնենք, որ թուրք պատմաբանի թերևս ամենազավեշտալի սկանդալային հայտարարություններից մեկը վերաբերում էր աշխարհահռչակ անգլիացի գրող Շեքսպիրին։ Ըստ Մըսըրօղլուի՝ Շեքսպիրն իրականում մահմեդական է եղել: «Շեքսպիրն անգլիացի չէր: Անգլիայում ոչ Շեքսպիրից առաջ, ո՛չ էլ հետո այդ անվամբ որևէ մարդ չի եղել: Շեքսպիրի իրական անունը Շեյխ Փիր է: Նա ծպտյալ մամեդական էր»:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}