Հասարակական07:08, 13 Դեկտեմբեր 2018
Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 7 զոհ, 46 վիրավոր

Անկարայից դեպի Քոնիա ուղևորվող արագընթաց գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վնասվածք ստացել՝ 46 քաղաքացի:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: 80-90 կմ/ժ արագությամբ ընթացող գնացքը բախվել է լոկոմոտիվին:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարարական մի քանի խմբեր: Վնասվածք ստացած ուղևորներն անմիջապես հոսպիտալացվել են:
Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ լոկոմոտիվը չպետք է գտնվեր այդ ռելսերում: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Կատարվում է պատահարի հետաքննություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |