• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:56, 14 Դեկտեմբեր 2018

Թուրքիայում յուրաքանչյուր 23 բնակչից մեկը փախստական է

Թուրքիայում յուրաքանչյուր 23 բնակչից մեկը փախստական է

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան ամենից շատ փախստականների ապաստան տված երկիրն է։

Ըստ զեկույցի՝ Թուրքիայում բնակվող ամեն 23 քաղաքացուց 1-ը փախստական է։ Ամենից շատ փախստականների ապաստան տված երկրների ցանկում առաջատարներն են Թուրքիան, Պակիստանը, Ուգանդան և Լիբանանը։

Ներկայացված վիճակագրական տվյալները վկայում են, որ Թուրքիայում հաշվվում է շուրջ 3․9 մլն փախստական, Պակիստանում՝ 1․4 մլն, Ուգանդայում՝ 1․4 մլն, իսկ Լիբանանում՝ շուրջ 999․000։

Ամենից շատ փախստականներ Թուրքիան ընդունել է սիրիական պատերազմի  սկսվելուց հետո։ 2018թ․ նոյեմբերի 8-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության  միգրացիայի հարցերով գլխավոր վարչության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ներկա պահին Թուրքիայում 3 մլն 594․232 սիրիացի փախստական կա։ Զեկույցում նշվում է նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սիրիացի փախստականների թիվն ավելացել է 8․494-ով։

Այս պահին Թուրքիայում փախստականների 26 ճամբար կա։ Առաջիկա օրերին Թուրքիայում փախստականների մասին նոր օրենք կընդունվի, որով ներկայացված պայմաններին չհամապատասխանող ճամբարները կփակվեն։

Հայտնի է, որ բացի սիրիացի փախստականներից՝ Թուրքիան ապաստան է տվել նաև 169.000 աֆղանստանցի, 143.000 իրաքցի, 35.000 իրանցի փախստականի։

Հայտնի է, որ աշխարհում ամենից շատ արտագաղթը տեղի է ունենում Սիրիայից, Աֆղանստանից և Սուդանից։ Գաղթականները ավելի հաճախ ընտրում են Թուրքիան՝ այդ երկրի աշխարհագրական դիրքի, ինչպես նաև՝ փախստականների մասին օրենքի պատճառով․ Թուրքիայում փախստականների ընդունման գործընթացը այլ երկրների համեմատ ավելի հեշտ է ընթանում։

Աղբյուր`    Dünya Halleri

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}