Հասարակական08:26, 18 Դեկտեմբեր 2018
Ամերիկացի գնդապետը ներողություն է խնդրել թուրքերից

ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված դաշնակցային ուժերի հրամանատարության խոսնակ գնդապետ Շոն Ռայանը ներողություն է խնդրել Թուրքիայից։
Բանն այն էր, որ նախօրեին Ռայանը Twitter-էջում կիսվել էր օգտատերերից մեկի գրառմամբ, որտեղ Թուրքիայի բանակի դիպուկահարներն անվանվում էին ահաբեկիչներ, ովքեր Սիրիայում թիրախավորում են քուրդ երեխաներին։
Շոն Ռայանը նախօրեին իր էջում հայտնված գրառման մասին նշել է.
«Ես սխալմամբ կիսվել էի Թուրքիային վիրավորող գրառմամբ, այն դեպքում, երբ մեր գործընկերը (Թուրքիան-խմբ) կարևոր դեր է խաղացել ԻՊ-դեմ տարած հաղթանակի գործում։ Թուրքիայի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու միտում չեմ ունեցել։ Մենք Թուրքիայի հետ ունենք ընդհանուր պարտականություններ։ Հայցում եմ ձեր ներողամտությունը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |