• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:14, 10 Հունվար 2019

Էրդողանն ուղերձ է հղել լրագրողներին

Էրդողանն ուղերձ է հղել լրագրողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել լրագրողներին: Հունվարի 10-ը Թուրքիայում նշվում է որպես «գործող լրագրողների օր»: 1971 թվականի մարտի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո լրագրողների իրավունքներն ու խոսքի ազատությունը զգալիորեն սահմանափակվեցին: Այդ ժամանակվանից հունվարի 10-ը կոչվեց «գործող լրագրողների օր»:

Թուրքիայի նախագահի ուղերձում նշվում է, որ վերջին 16 տարվա ընթացքում երկրում իրականացված բարեփոխումները նպաստել են, որ թուրքական մամուլը հարստանա, բազմազան դառնա, ավելի ժողովրդավար և ազատական կառույցի վերածվի: 

«Լրատվամիջոցների անկախությունը լավագույնս ապահովելու հարցում կարևոր է, որ մամուլի ներկայացուցիչները հավատարիմ մնան մասնագիտական էթիկային և անկողմնակալության սկզբունքին»,-ասվում է ուղերձում:

Մինչդեռ միջազգային ուսումնասիրությունները բոլորովին այլ բան են ցույց տալիս:  «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության 2018թ. զեկույցի համաձայն` Թուրքիան մամուլի ազատության առումով, 180 երկրների շարքում զբաղեցրել է 157-րդ տեղը: Իսկ հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների համաձայն՝ 2018թ. ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան առաջին հորիզոնականում է: 

Էրդողանը հույս է հայտնել, որ լրատվամիջոցները, հաշվի առնելով մասնագիտական սկզբունքներն ու ժողովրդի զգայունությունը, կշարունակեն հավաստի տեղեկություններ փոխանցել և ներդրում ունենալ  Թուրքիայի ժողովրդավարացման գործում:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}