• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 15:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:37, 18 Հունվար 2019

Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

Ամերիկահայ գրողը դրամահավաք է սկսել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ծառատունկ իրականացնելու համար

Ամերիկահայ գրող, հասարակական գործիչ  Աննա Աստվածատրյան-Տուրկոտը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Թալինում Բաքվի հիշատակի անտառ» խորագրով դրամահավաք է սկսել: Դրամահավաքի նպատակն է  Հայաստանի Թալին քաղաքի մոտակայքում 2 հա մակերեսով տարածքում ծառատունկ իրականացնել: Նա նախաձեռնության մասին գրել է, որ նախագիծն իրականացվելու է «Հայաստան ծառատունկ ծրագրի» հետ միասին և նվիրված է լինելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին ու վերապրածներին:

Դրահամաքի նկարագրության մեջ ամերիկահայ գրողը նշել է, որ Արցախի հայության ինքնորոշման պայքարին Ադրբեջանը պատասխանեց 1988թ. Սումգայիթում և Կիրովաբադում հայերի կոտորածներով: Ըստ Աստվածատրյան-Տուրկոտի՝ չնայած այդ քաղաքաներում հայերի ջարդեր կազմակերպվեցին, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նույն բանը տեղի կունենա արդյունաբերական, զարգացած և քաղաքակիրթ Բաքվում: Սակայն 1990թ հունվարի 12-ին Բաքվում սկսվեց հայերի կոտորածը, որ տևեց 7 օր:

«Այդ ընթացքում հարյուրավոր, որոշ հաշվարկներով հազարավոր հայերի ծեծեցին, խոշտանգեցին, բռնաբարեցին և սպանեցին: Նրանց բնակարանները թալանեցին և այրեցին»:

Աստվածատրյան-Տուրկոտը նշել է, որ այդ ամենի հետևանքով Բաքուն հայաթափվեց, իսկ Ադրբեջանի ներկայիս իշխանությունները համակարգված կերպով ջնջում են Ադրբեջանի հայ համայնքի հետքերը և այդ երկրի պատմության և մշակույթի մեջ նրա հսկայական ներդրման մասին վկայությունները:

Անդարադառնալով ծառատունկի գաղափարին և տարածքի ընտրության հարցին՝ Աստվածատրյան-Տուրկոտը տեղեկացրել է, որ ժամանակին այդ տարածքն անտառածածկ է եղել, սակայն ծառերը կտրվել են 1990-ականներին էներգետիկ ճգնաժամի ժամանակ:

Նա նշել է, որ հույս ունի նախագիծը կյանքի կոչել մինչև 2020թ՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}