Հասարակական13:50, 21 Հունվար 2019
Էրդողանը մի զանգով հարսնացուի հարց է լուծում (տեսանյութ)

Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիների ընտրության նախապատրաստական աշխատանքների և իրենց թեկնածուին որոշելու համար Սամսունում գտնվող Ռեջեփ Թայիփ էրդողանին երիտասարդ մի բժիշկ անսովոր մի խնդրանքով է դիմել։
Բժիշկը դիմել է Էրդողանին, որպեսզի իր սիրած աղջկա հորից խնդրի նրա ձեռքը։ Էրդողանը չի մերժել խնդրանքը և, տեսախցիկների առջև զանգահարելով աղջկա հորը, բարեխոսել է երիտասարդ բժշկի համար։
Աղջկա հայրը տվել է իր համաձայնությունը, Էրդողանն էլ հորդորել է, որ արագ ընթացք տան զույգերի միավորմանը՝ իր կողմից խոստանալով ներկա լինել հարսանիքին։
Տեսանյութում երևում է, թե երիտասարդ բժիշկն ինչպես է Էրդողանի կողքը կանգնած նրա խոսելու ընթացքում հուզմունքով հետևում, իսկ վերջում Էրդողանի ձեռքը համբուրելով շնորհակալություն հայտնում նրան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |